Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությանը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում:

«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սպանվեց կիսապաշտպանության կենտրոնում: Ժոզե Մոուրինյուն «Լիվերպուլի» հետ խաղից հետո ասում էր, որ այն թարմացնելու հնարավորություն չունի: Կարծում եմ, որ Էրերան, Մատիչը և Մխիթարյանը ծաղուկի մեջ էին:

Կանտեն հոյակապ էր կատարում իր աշխատանքը, Բակայոկոն օգնում էր նրան, իսկ Ազարը և Ֆաբրեգասը վերահսկում էին խաղը: Երբ դուք վերահսկում եք կենտրոնը մեծ խաղերում, դուք գործի մեջ եք, իսկ «Չելսիին» հաջողվեց անել դա:

Կարծում եմ՝ Պոգբայի բացակայությունը մեծ կորուստ էր: Նա գնդակը խլում է բարդ իրավիճակներում, պահում այն, հաղթում մրցակցին: Կարիկի բացակայությունը նույնպես զգացնել տվեց: Կարծում եմ՝ այս երկուսի բացակայությունը ստեղծեց տարբերությունը»,- Նևիլի խոսքը մեջբերում է «Football365»-ը: