Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույն արդյունքն է գրանցել առաջին խաղատախտակի վրա եւ արժանացել ոսկե մեդալի: Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը ստացել է արծաթե մեդալի, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:
Լեւոն Արոնյանն անցկացրել էր 7 պարտիա, իսկ Գաբրիել Սարգսյանը հանդես էր եկել բոլոր տուրերում:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանել էր 12-17-րդ տեղերը: Հայկական թիմի կազմում հանդես էին եկել Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը:
Անցկացված 9 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեյցարիային, Հունաստանին եւ Հոլանդիային, ոչ ոքի խաղաց Խորվաթիայի, Հունգարիայի, Լեհաստանի ու Սերբիայի հետ, ինչպես նաեւ պարտվեց Ադրբեջանին ու Գերմանիային: