«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին իր թիմի ղեկին տեսնելու ցանկություն է հայտնել:
Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո ակումբը դեռ չի կողմնորոշվել նոր գլխավոր մարզչի հարցում և պատրաստ է առաջարկ անել Սիմեոնեին:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports-ը, արգենտինացի մասնագետին «Էվերթոն» հրավիրելու նախաձեռնողը հենց Մոշիրին է:
Սակայն այս պահին, «Էվերթոնի» նոր գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսն է:
Թեկնածուների ցանկում ներառված են նաև «Ուոթֆորդի» գլխավոր մարզիչ Մարկու Սիլվայի և «Էվերթոնի» գլխավոր մարզչի ժ.պ. Դևիդ Անսուորտի անունները: