Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՉԻ ԿԱՐԵԼԻ և' ՅՈՒՊԻՏԵՐԻՆ, և' ՑԼԻՆ:

Երեկ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է թիվ 192 դպրոցի տնօրենը հավաքի վերջում սկսում իրականացնել քաղաքական ակտիվություն:

Ցավալի է, որ կրթության ոլորտի որոշ աշխատակիցներ այդպես էլ մինչև վերջ չեն ընկալել իշխանույթունների վճռականությունը չհանդուրժելու նախընտրական և ընտրական գործընթացներում օրենքից դուրս որևէ գործողություն:

Այս տեսահոլովակի հետքերով Երևանի քաղաքապետին համապատասխան գրություն հղելու անգամ կարիք չկա: Վստահ եմ, Տարոն Մարգարյանը աշխատանքային շաբաթվա մեկնարկին կիրականացնի օրենքով իրեն վերապահված լիազորությունները: 

Նույնը վերաբերում է նաև "Հայկական ժամանակ" օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած նյութի ուսումնասիրությանը:

Հատուկ շնորհակալություն Դանիել Իոնիսյանին և ՀԺ լրագրող Աննա Զախարյանին:

Հ.Գ. Ինչպես տեսնում եք, և ոչ մի հասատաված խախտում անպատիժ և անհետևանք չի մնում: 
Գուցե մեկ բացառությամբ: 
Հայտնի թեկածուներից մեկը ուսումնական հաստատություններում "պատահական" և "մաքուրսիրտ" քարոզչություն իրականացնելու փաստագրված դեպքը այդպես էլ գոնե չինքնախոստովանեց: 

Ահա և ընտրովի արդարության դրսևորում...»