Կրակը բռնկվել է քաղաքացիական ավտոբուսում, որը շարժվելիս է եղել Սյամեն քաղաքի կենտրոնից Չինաստանի հարավ-արևմուտք: Քանի որ հրդեհը բռնկվել է երթևեկության ակտիվ ժամերի, ավտոբուսը լցված է եղել ուղևորներով և կրակը արագ տարածվել է ամբողջ տարածքում: Հրշեժներին չի հաջողվել ճիշտ ժամանակին հասնել դեպքի վայր, և փրկարարները ստիպված են եղել միայն ավտոբուսից հանել մարդկանց վառված մարմինները:
Ինչպես հաղորդում է Սինխուա գործակալությունը 47 մարդ մահացել է, իսկ 34-ը հոսպիտալացվել են:
Դեպքի վայր ժամանել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համապատասխան մարմինների մասնագետներ, որոնք սկսել են դեպքի հետաքննությանը: Արդեն այժմ արդյունքները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դա մտադրված հրդեհ է եղել և ոչ պատահական առաջացած կրակ: Քննիչները կարծում են, որ սա «լուրջ քրեական գործ է»:
Վկաներից մեկը պատմել է, որ սկզբից նա զգացել է բենզինի հոտ, իսկ հետագայում տեսել, թե ինչպես է կրակը արագ տարածվում ավտոբուսի սրահում:
Xiamen Net լրատվական գործակալությունը հայտնում է, որ ականատեսները տեսել են, թե ինչպես է ավտոբուսը վառվել տաս րոպեի ընթացքում, իսկ հետագայում հնչել են մի քանի պայթուն:
Փորձագետները եզրակացրել են, որ ավտոբուսի անվադողերը գտնվել են նորմալ վիճակում: Հրդեհը բռնկվել է բենզինից: Ընդ որում ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով: Այպսիով կարելի է ենթադրել, որ պայթունները տեղի են ունեցել ոչ թե ավտոբուսի կայանի աշխատակիցների անփութության պատճառով, այլ ինչ-որ մեկի չար մտադրությամբ: