Քիչ առաջ, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներին ընդունել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
Մինչ այդ, նրանք բողոքի ակցիա են իրականացրել ԵՊՀ-ի դիմաց, երթով շարժվել դեպի ԿԳՆ շենք: Այստեղ նրանք պահանջում էին, որ նախարարն իջնի եւ հանդիպի իրենց հետ: Նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանը ուսանողներին առաջարկեց բարձրանալ նախարարություն եւ հանդիպում ունենալ նախարարի հետ: Ցուցարարները սկզբում չհամաձայնեցին, սակայն ավելի ուշ 10 հոգով վերեւ բարձրացան:
Նշենք, որ ուսանողները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւցի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: