Վաղը` նոյեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ:

Խաղից առաջ «pressball.by»-ին տված հարցազրույցում Բելառուսի հավաքականի պաշտպան Սերգեյ Մատվեյչիկը խոսել է մեր ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ուրախ եմ, որ խաղալու եմ Մխիթարյանի դեմ: Ուժեղ ֆուտբոլիստների դեմ գործելը դրական պահ է: Դա վստահություն է հաղորդում, այդպիսի խաղերում ավելի ես զարգանում:

Հենրիխ Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով հրաշալի կարիերա ունի: Հայաստանի բախտը բերել է, որ ունի Մխիթարյանի պես ֆուտբոլիստ»,- ասել է Մատվեյչիկը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: