Խոյ: Աշխատեք վերահսկել ձեր զգացմունքները: Եթե ձեղ հաջողվի դա անել, օրը հաջող կդասավորվի, և դուք կհասնեք ավելիին, քան սպասում էիք: Գործերը շատ ավելի վատ կընթանան, եթե ազատություն տաք զայրույթին և քինախնդրությանը: Մեծ է հավանականությունը, որ կգժտվեք մարդկանց հետ, որոնց համարել եք ձեր դաշնակիցը, հնարավոր է նույնիսկ վերջ դրվի ձեր հարբերություններին: Չի բացառվում ինքնազգացողության վատացումը: Պատճառը նյարդային բարձր լարվածությունն է կամ ինչ-ինչ ավելորդություններից չհրաժարվելու ձեր մղումը: Միայնակ հեռավոր ճամփորդության մեկնելը ցանկալի չէ, հնարավոր են տհաճություններ:
Ցուլ: Օրը հարմար է որոշումներ կայացնելու համար: Կարևոր չէ, թե ինչին կառնչվեն դրանք` աշխատանքի՞ն, թե՞ անձնական կյանքին: Միայն թե աշխատեք չսխալվել: Հնարավոր են անսպասելի հայտնություններ, փայլուն գաղափարներ, որնք առաջիկայում կկարողանաք իրականացնել: Այսօր դուք հեշտությամբ համախոհներ և օգնականներ կգտնեք, կհանդիպեք մարդկանց, որոնք ժամանակի հետ կդառնան ձեր բարեկամը: Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Չի բացառվում, որ ստիպված լինեք հետաձգել որոշ գնումներ, փնտրել ավելի էժան տարբերակներ:
Երկվորյակ: Ամեն ինչ չէ, որ ընթանում է այնպես, ինչպես կցանկանայիք: Շատ արագ եք հետաձգում գործերն ու ծրագրված հանդիպումները: Հնարավոր է` ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու փոխարեն, ստիպված լինեք ուղղել ուրիշի սխալները և դժգոհել էլ չեք կարղ ոչ մեկին, որովհետև ձեզ չեն հասկանա: Սակայն, կլինեն նաև հաճելի անակնկալներ: Չի բացառվում, օրինակ, որ հիշարժան ռոմանտիկ պահեր կամ ծանոթություններ լինեն, որոնք կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել, դրանք հաջողված կլինեն:
Խեցգետին: Շրջապատի մարդկանցից ավելին մի պահանջեք: Նրանք այսօր ձեզ ճիշտ չեն հասկանա, նույնիսկ կոշտ նկատողություններ կանեն, որոնցից հնարավոր է նաև խուսափել: Աշխատանքի վայրում առաջացող խնդիրներն առանձնապես բարդ չեն լինի, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, բայց դրանք կհանդիպեն ձեզ համար ամենաանսպասելի պահերին և հարցերում: Աշխատեք չնյարդայնանալ: Շատ կարևոր է` գլխավորը առանձնացնել երկրորդականից: Եթե սկսեք ուշադրություն դարձնել մանր թյուրիմացություններին, դա կխանգարի ճիշտ արձագանքել առավել կարևոր իրադարձություններին:
Առյուծ: Օրվա առաջին կեսը կդասավորվի բավականին հաջող: Այն հարմար է աշխատանքային հարցերի, այդ թվում` ամենակարևոր, կարգավորման համար: Ավելի ուշ կսկսեք բախվել դժվարությունների: Կարևոր է, որ այդ պահերին չգերագնահատեք ձեր ուժերը, հասկանաք, որ երբեմն պետք է նաև նահանջել, որպեսզի հետո հաղթանակ տանեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թյուրիմացություններ և տհաճություններ աշխատանքի վայրում կամ տանը, որոնք, թեև լուրջ հետևանքներ չեն ունենա, սակայն կարող են ձեզ հունից հանել: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց համար զարմանալի տեղեկություններ կստանան:
Կույս: Բարեհաջող օր է գործնական շփումների և բանակցությունների համար: Դուք կկարողանաք կռահել, թե ում վրա կարելի է հենվել և ում հետ գործ չունենալ: Աշխատանքի վայրում հնարավոր են դժվարություններ, տանն էլ լարված պահերը չեն բացառվում: Բայց քանի դեռ կպահպանեք սառնասրտությունը, ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա: Հաճախ ստիպված կլինեք հաշտեցնել վիճողներին, կողմնորոշվել ուրիշների խնդիրների մեջ, հղկել սուր նանկյունները: Դա մեծ հոգևոր ուժ է խլում ձեզնից: Զարմանալի չէ, որ երեկոյան առանձնանալու և հանգստի պահանջ կզգաք, չի բացառվում նաև անքնությունը:
Կշեռք: Հնարավոր են մոլորություններ և սխալներ, ինչպես նաև տհաճ իրադարձություններ: Դուք հույզերի ազդեցության տակ եք այսօր, այդ պատճառով էլ միշտ չէ, որ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի խուսափել շրջապատի մարդկանց հետ վեճերից, ավելին, իրենք կհրահրեն վեճեր` նման ցանկություն չունենալով հանդերձ: Ձեռնպահ մնացեք կասկածելի շփումներից, աշխատեք չանել բաներ, որոնք կարող են վնասել ձեր հեղինակությունը: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Հընթացս գնումները հազիվ թե հաջող լինեն, իսկ ահա մտածված գնումները ձեզ չեն հիասթափեցնի:
Կարիճ: Օրը շատ արդյունավետ կանցկացնեք, եթե նախապես ծրագրած գործերը չհետաձգեք: Չարժե հետաձգել նույնիսկ ոչ այնքան հաճելի հանդիպումները: Որքան ուշ, այնքան ավելի դժվար կլինի դրանք տանելի դարձնելը: Օրվա առաջին կեսին հնարավոր են դրամական մուտքեր և նվերներ, իսկ երեկոյան ավելի մեծ է ծախսերի հավանականությունը: Հնարավոր են անսպասելի հաջողություններ, համընկնումներ, որոնք կկարողանաք ի նպաստ ձեզ օգտագործել: Որոշումները, որոնք դուք կայացնում եք ինքնուրույն, մեծավ մասամբ հաջող են: Որիշների խորհուրդները, սակայն, միշտ չէ, որ օգտակար են: Լսելով դրանք` կմեծացնեք սխալվելու ռիսկը:
Աղեղնավոր: Այսօր կարելի է շատ բան անել: Դուք աշխատում եք ոչ միայն ձեր, այլև ուրիշների օգտին, և շրջապատի մարդիկ երախտապարտ կլինեն ձեզ: Առևտրային գործերում հնարավոր են անսպասելի հաջողություններ: Նույնիսկ նշանի այն ներկայացուցիչները, որոնք սովորաբար հեռու են նման գործերից, կկարողանան շահավետ գործարքներ կատարել: Կհայտնվեն նոր գաղափարներ և ծրագրեր: Դրանք, սակայն, միշտ չէ, որ իրապաշտական կլինեն, հետևաբար, մինչև կյանքի կոչելը պետք է լավ կշռադատել: Աշխատեք ձեզ չկաշկանդել պարտավորություններով, որոնք դժվար կլինի կատարել:
Այծեղջյուր: Բարեհաջող օր է հատկապես կարևոր և պատասխանատու աշխատանքի համար: Մարդիկ ձեզ լսում են, աշխատում են չվիճել ձեզ հետ, ձեր հեղինակությունն աճում է աչքի առաջ: Աշխատեք սխալներ թույլ չտալ, նույնիսկ` ամենաչնչին: Եթե այսօր կարողանաք ձեզ ցույց տալ միայն լավ կողմերով, կարող եք վստահ լինել, որ հրապուրիչ առաջարկներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Ուշադրություն հատկացրեք ընտանիքի անդամներին, աշխատեք նրանց հետ ավելի երկար ժամանակ անցկացնել: Օրը հարմար է մերձավորների հետ հարաբերությունները կարգավորելու, վեճերին վերջ տալու, բոլորի հուզող կարևոր հարցերը լուծելու համար:
Ջրհոս: Առավոտից կբախվեք դժվարությունների: Դուք դյուրագրգիռ եք, անհամբեր, հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Երբեմն, նույնիսկ ինքներդ չցանկանալով, վեճեր եք սադրում, չափազանց կտրուկ արտահայտություններ եք անում այն պահերին, երբ պետք է ավելի նրբանկատ լինել: Քանի դեռ կպահպանեք ինքնատիրապետումը, իրավիճակը դեպի լավը փոխելու, ինչ-որ հարց լուծելու շանսեր կունենաք: Օրվա երկրորդ կեսը կանցնի անհանգիստ, բայց, ամենայն հավանականությամբ, հաճելի: Հնարվոր են անսպասելի հանդիպումներ և ուղևորություններ: Թե մեկը և թե մյուսը կուրախացնի ձեզ: Բացառված չեն դրամական մուտքերը, որոնք կլինեն ճիշտ ժամանակին և տեղին:
Ձկներ: Աշժխատեք չնյարդայնանալ: Այսօր ամենափուչ բանից կարող եք կորցնել հավասարակշռությունը, իսկ այն վերագտնելը մեծ ջանքեր կպահանջի ձեզնից: Բայց եթե այսօր ձեր շուրջն են այն մարդիկ, որոնց վրա կարելի է հենվել, դուք ձեզ ավելի վստահ կզգաք: Կարելի է խոսել հին ընկերոջ հետ, ով ձեզ հասկանում է կեզ խոսքից: Մի պատմեք նրան ձեր թուլությունների մասին: Առանց դրա էլ դուք աջակցություն կստանաք: Արժե զգուշություն ցուցաբերել փողային հարցերում, հատկապես ուրիշի: Աշխատեք չափից ավելի չծախսել, չկատարել հրապուրիչ գնումներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են գնված իրը կորցնել կամ պարզապես կոտրել` ձեռքից գցելով: Եղեք ավելի ուշադիր: