Դուք եք պատասխանատվություն կրում բոլոր համատեղ ծրագրերի կառուցման համար
Չնայած երկուսդ էլ այդ հարաբերությունների մի մասն եք, բայցեւայնպես, ծրագրերի կառուցումն ու իրականացումը ենթադրում է բավականաչափ ջանքեր ու ժամանակ։ Իսկ ձեր զուգընկերը բոլորովին հետաքրքրված չէ որեւէ բան պլանավորելու, օրինակ, ժամադրության համար վայր կամ ժամ որոշելու հարցում։ Դուք ինքներդ եք ամեն ինչ որոշում ու կարգավորում։ Նա պարզապես ոչնչի չի մասնակցում։
Դուք միշտ նրա կողքին եք, բայց չեք կարող ապավինել նրան
Դուք միշտ նրան ժամանակ եք հատկացնում, քանի որ նա ձեզ համար առաջնահերթություն է։ Իսկ երբ նա է ձեզ պետք՝ նա երբեք ձեր կողքին չի լինում։ Իսկ պատճառն այն է, որ նա ձեր ուշադրությունն ու աջակցությունը համարում է ինքնըստինքյան ենթադրվող երեւույթ ու ամենեւին չի գնահատում։
Դուք չեք ցանկանում անկեղծանալ նրա հետ
Զգացմունքային մտերմությունը բխում է փոխադարձ վստահությունից։ Միմյանց պատմելով տարբեր գաղտնիքներ՝ դուք, ասես, ավելի պաշտպանված ու սիրված եք զգում ձեզ։ Իսկ եթե ինտիմ մանրամասներ պատմելիս զգում եք, որ ձեր զուգընկերը դրանք հետագայում կօգտագործի որպես ձեզ վրա ազդելու լծակներ, ուրեմն նա հաստատ վստահելի մարդ չէ։ Դուք չպետք է լինեք մեկի հետ, ում հետ ձեզ անվտանգ չեք զգում։ Նաեւ մեկի հետ, ում չեք կարող որեւէ կարեւոր բան վստահել։
Նա կնախընտրեր որեւէ այլ բանով զբաղվել, քան ձեզ հետ ժամանակ անցկացնել
Ակնհայտ է, որ դուք չեք կարող անընդհատ միասին լինել։ Փոխհարաբերություններից դուրս էլ կյանք կա։ Բայցեւայնպես, դուք պետք է նաեւ միասին բավականաչափ ժամանակ անցկացնեք։ Սակայն եթե ձեր զուգընկերը ստիպում է ձեզ զգալ, որ ձեզ հետ անցկացրած ժամանակը իր համար պարտականություն է, ուրեմն արժե մտածել՝ գուցե իմաստ ունի նրան ազատել նման պարտականություններից։
Դուք պետք է ներողություն խնդրեք յուրաքանչյուր մանրուքի համար
Նա հաստատ սիրում է ձեզ, երբ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Բայց երբ ձեր կյանքում բարդ ժամանակներ են, ու դուք հուսահատվում եք, նա կարող է ձեզ պարզապես վռնդել իր կյանքից։ Դուք չպետք է երբեւէ հոգնած, զայրացած լինեք կամ թեկուզ վիրավորվեք նրանից։ Պարտավոր եք ամեն ինչում համապատասխանել նրա ակնկալիքներին։ Հակառակ դեպքում պետք է անընդհատ արդարանաք ու ներողություն խնդրեք։ Դուք չպետք է հանդուրժեք նման իրավիճակ։ Բոլորի կյանքում էլ լինում են վատ օրեր ու վատ տրամադրություն։ Ու եթե ձեր զուգընկերը իսկապես սիրում է ձեզ՝ նա կաջակցի ձեզ, կօգնի հաղթահարել այդ հոգեվիճակը։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am