Apple-ը ամբողջությամնբ ինքնավար գարնիտուր է ստեղծում,հաղորդում է Bloomberg-ը: Այդ նպատակով ընկերությունը առանձին օպերացիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ է աշխատում, որը ստացել է rOS անվանումը:
Գործակալության զրուցակիցները նաեւ նշել են, որ գարնիտուրը սեփական էկրանով եւ նոր միկրոչիպով հագեցած կլինի:
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ընկերությունը նոր նախատիպը նախատեսում է 2019-ին արդեն ստանալ եւ 2020-ին արտադրանքը շուկայում ներկայացնել: