Թուրքիային զայրացրել է այն հանգամանքը, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկը  Կիրիկիայի հայկական կաթողիկե եկեղեցու պատվիրակության հետ հանդիպման ժամանակ  վերահաստատել է հայերի ցեղասպանության ճանաչումը և նշել«Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է եղել»:

«Թուրքիայի ԱԳ նախարարությունը ներկայացրել է Թուրքիայի տեսակետները այդ հարցի շուրջ և իր անհանգստությունն է արտահայտել Անկարայում Վատիկանի և Հռոմի դեսպանատանը»,- այս մասին Hurriet Daily News-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրնացիսկը Կիլիայի կաթողիկե հայերի եկեղեցու պատվիրակությանը հանդիպել է հունիսի երեքին:

Հանդիպման ժամանակ, երբ պատվիրակության անդամներից մեկը նեշլ է, որ ինքը ցեղասպանություն վերապրածններից մեկի ժառանգ է Հռոմի Պապը նշել է.« 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եղել է հայերինը»`այսպիսով վերահաստատելով հայերի ցեղասպանության իր ընդունումը: Առաջին անգամ նա հայերի ցեղասպանությունը ընդունել է, երբ եղել է Բուենոս Այրեսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ: