Մարմին, որի մասին դուք այդքան երազում էիք

Ձեր մարմինը ձեր օգտին է աշխատում։ Ինձ դուր է գալիս մարզվել, քանի որ դա իրական առաջընթաց է, որը հնարավոր է տեսնել։ Բացի այդ, դուք կարող եք ձեր հիանալի մարմնի լուսանկարները հրապարակել Instagram–ում, եւ այն տղան, որով դուք այդքան հետաքրքրվում էիք, շատ կզղջա, որ բաց է թողել ձեզ։

Շոկոլադ

Եվ թարմ թխվածքաբլիթ, պաղպաղակ, հում խմոր, բելգիական վաֆլի եւ ֆրանսիական տոստ։ Որովհետեւ միայնակ կինը պետք է վայելի այն ամենը, ինչն իրեն շրջապատում է եւ չպետք է հրաժարվի հաճույքներից։ Հակառակ դեպքում՝ ո՞րն է կյանքի իմաստը։

Ճանապարհորդություններ

Աշխարհում կա՞ մի վայր, ուր դուք վաղուց էիք ուզում մեկնել, դեռ մանուկ հասակից։ Գումար խնայեք, պատվիրեք այց եւ կատարեք ձեր երազանքը։ Ոչ մի պատճառաբանություն։ Ամենահետաքրքիրը ոչ թե նշանակության կետն է, այլ այն փաստը, որը դուք ինքնուրույն կճանապարհորդեք, եւ շուրջբոլորը ոչ ոք լինի, որը ձեզ կխանգարի։

Ընթերցանություն

Ընկղմվեք գրավիչ պատմությունների աշխարհը։ Երբեք բաց մի՛ թողեք լավ գիրք կարդալու հնարավորությունը։

Առավոտյան ծիսակարգ

Ամենահաջողակ մարդիկ վաղ արթնացողներն են։ Նրանք իրենց երջանկության մեծ մասը վերագրում են վաղ արթնանալուն եւ մեդիտացիաներին, ինչպես նաեւ յոգային։ Նրանք չեն ստուգում իրենց հեռախոսներն ու սոցցանցերը։ Կապ հաստատեք ինքներդ ձեզ հետ ձեր արթնանալու պահից եւ կհամոզվեք, թե որն է տարբերությունը։

Գնումներ

Ոչինչ այնպես չի ջերմացնում իմ սիրտը, ինչպես լավ գնումները։ Հաճախ երես տվեք ձեզ շոփինգով։

Նյութի աղբյուրը` NEWS.am