Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերան կարող է վերադառնալ Իսպանիա:

Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Աթլետիկո Մադրիդը»: Մադրիդյան ակումբը կիսապաշտպանին հաջորդ ամռան իր տրանսֆերային գլխավոր նպատական է համարում: Հերերայի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո:

Իսպանացի խաղացողը դեռևս չի ցանկանում երկարաձգել այն, քանի որ 28-ամյա ֆուտբոլիստին չի բավարարում «կարմիր սատանաների» առաջարկած պայամանները: Հաղորդվում է, որ Դիեգո Սիմեոնեն անձամբ է ցանկանում իր թիմի կազմում տեսնել Հերերային, ով նույնպես դեմ չէ վերադառնալ հայրենիք: