«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից ՊԵԿ-ը կրկին «մուտք» է գործել «Առինջ մոլ»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ «մոլի» աշխատողների եւ հարկային տեսուչների միջեւ առճակատում էր տեղի ունեցել: Այժմ Բրյուսելից վերադարձած Գագիկ Ծառուկյանը «հարցը լուծելու» առաջադրանք է տվել փեսային` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերն է. Հարությունյանը եւս ծնվել է Կոտայք գյուղում:
Ծառուկյանական կողմը կարծում է, որ «Առինջ մոլում» լուրջ սոցիալական խնդիր է լուծվում՝ ոչ միայն աշխատատեղերի, այլեւ տաղավարները 3 տարի անվճար շահագործելու առումով, ուստի «պետք չէ հարամել սոցիալական ծրագիրը` հաշվապահության մեջ քաշելով օրվա հաց վաստակողներին»: Իր հերթին ՊԵԿ-ը մատնանշում է նույն այդ «մոլի» առեւտրականների թանկարժեք մեքենաները, ոչ վատ կենցաղը։ Ի դեպ, Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ-ը ոչ թե տոտալ ստուգումներ է իրականացնում, այլ «նայում են միայն կանյաչնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում