Երեւանի «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի դիմաց նոյեմբերի 10-ին տղամարդուն վրաերթի ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ ստացել է: NEWS.am-ն այսօր՝ նոյեմբերի 11-ին, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանից տեղեկացավ, որ երեկ ժամը 16:15-ին, Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց է դիմել վնասվածքներով մի քաղաքացի: Ոստիկաններին քաղաքացին պատմել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում իրեն վրաերթի է ենթարկել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան եւ դիմել փախուստի: Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում տղամարդուն վրաերթի ենթարկած քաղաքացու ինքնությունը ճշտլու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատակցին վրաերթի է ենթարկել ՊԵԿ աշխատակիցը եւ դիմել փախուստի: