Անհայտ անձինք Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի մոտ հրաձգություն է կատարել, որի զոհ է դարձել չորս մարդ, ևս երկու մարդու մարմին հայտնաբերվել է վառված տան պատահարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Հրաձգությունը կատարած երկու անձից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը սպանվել ոստիկանության հետ բախման ժամանակ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով տեղական ոստիկանության աղբյուրներին:
Ինչպես հաջողվել է պարզել տեղական իշխանություններին, հրաձգությունը բացածներից մեկը եղել է երկու սպանվածի հարազատ, որոնց մարմինը հայտնաբերել են վառված տանը դեպքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Դեպքը տեղի է ունեցել Սանտա Մոնիկա քաղաքում տեղի քոլեջի մերձակայքում: Անհայտ անձը կրակ է բացել շարժվող ավտոմեքենաների և ավտոբուսի ուղղությամբ:
Գործակալության տվյալներով հրաձգությունը տեղի է ունեցել հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղի է ունեցել բարեգործական ակցիա նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ: