Հայաստանի ազգային հավաքակնի պաշտպան Հրայր Մկոյանը փորձաշրջան կանցնի «Չեսկե Բուդեյովիցե» ակումբում, տեղեկացնում է չեխական ակումբիպաշտոնական կայքը:
Այսօր` փետրվարի 9-ին, 26-ամյա ֆուտբոլիստը, ով արդեն միացել է թիմին, ստուգողական խաղում կհանդիպի Վիեննայի «Ռապիդի» հետ:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Մկոյանը չկարողացավ համաձայնության գալ Լվովի «Կարպատների» հետ:
Աղբյուրը`ArmFootball.com: