Սերը կարող է թեթևացնել ցավը։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ նույնիսկ սիրո օբյեկտի լուսանկարը դիտելն անալգետիկ հատկություն ունի՝ թույլ և միջին ցավը թուլանում է 40 տոկոսով, իսկ ուժեղ ցավը՝ 15 տոկոսով։
Սերը կարող է բուժել գլխացավը։ Օքսիտոցինը՝ այսպես կոչված՝ սիրո հորմոնը, նյութ է, որն արտադրվում է սիրահարվածության ժամանակ։ Այն մարդկանց ստիպում է գրկախառնվել, նուրբ զգացմունքներ արտահայտել, ինչպես նաև օգնում է գլխացավերի դեպքում, նույնիսկ այնպիսի դեպքերում, ինչպիսին է միգրենը։
Սերը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Կանխարգելիչ սրտաբանության եվրոպական ամսագրի հետազոտությունները ցույց են տալիս, որ զուգընկերոջ հետ կյանքը կանխարգելում է սրտի կաթվածի առաջացման հավանականությունն ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց որոշ խմբերի դեպքում։ Այսինքն՝ այսպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը բարձր է՝ միայնակ մարդկանց դեպքում։
Սերն իջեցնում է արյան ճնշումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ արյան ճշման ցուցանիշները մարդկանց մոտ ցածր են, երբ նրանց կողքին է սիրելի մարդը։ Ընդ որում, նշվում է, որ պարտադիր չէ՝ դրանք ռոմանտիկ հարաբերություններ լինեն, կարող են լինել երեխայի և մոր հարաբերություններ. ընդ որում, գլխավորն այն է, որ օքսիտոցին արտադրվի։
Սերը նվազեցնում է սթրեսը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատև ռոմանտիկ հարաբերություններ ունեցող մարդիկ ապրում են ավելի երկար, երջանիկ և առողջ։