Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է իր առողջական խնդիրների և խաղադաշտ վերադառնալու մասին.
«Երբ բժիշկները հայտանբերեցին, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, ցավեր չէի զգում: Ես ինձ հիվանդ չէի համարում: Չէի կարողանում հավատալ, որ հնարավոր է այլևս խաղադաշտ դուրս չգամ:
Այս պահին ամեն ինչ լավ է: Վերջին երկու շաբաթների ընթացքում շատ եմ աշխատել, որպեսզի ֆիզիկական վիճակս բարելավեմ:
Սկզբնական շրջանում շատ էի վախենում, քանի որ կարծում էի, որ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել: Մտածում էի, որ կավարտեմ կարիերաս, քանի որ ժամանակին նման դեպքեր ֆուտբոլիստների հետ շատ են եղել: Բժիշկներն ինձ հանգստացնում էին՝ ասելով, որ պետք է հանգստություն պահպանեմ:
Ցանկանում էի, ավելի շուտ վերադառնալ, սակայն որոշվեց, որ պետք է հավաքականների հանդիպումներից հետո միանամ ընդհանուր խմբին:
Ծննդյան տոներից առաջ կսկսեմ մասնակցել հանդիպումներին»,- ասել է Կարվախալը:
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 26-ից: