Հայտնի են դարձել Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի բոլոր՝ 32-րդ մասնակիցները: Վերջին ուղեգիրը նվաճեց Պերուի հավաքականը, որն անցումային խաղերի արդյունքում պայքարից դուրս թողեց Նոր Զելանդիայի թիմին (0:0, 2:0):
Արդեն հայտնի են զամբյուղների կազմերը ԱԱ-2018-ի վիճակահանության ժամանակ:
А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.
В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:
С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:
D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:
ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:
Նյութի աղբյուրը` NEWS.am