Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի հիման վրա՝ 2008 թվականից իրականացվում է անհատական բնակելի տների, դրանց կից հողամասերի և դրանցում կառուցված ինքնակամ բնակելի տների ու օժանդակ շինությունների անհատույց օրինականացման կարգը, որի շրջանակում մայրաքաղաքում արդեն իսկ օրինականացվել են շուրջ 10 000 բնակելի տներ, ինքնակամ զբաղեցված հողամասեր:
Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, պարզաբանելով կարգը, նշել է, որ անհատույց բնակելի տների օրինականացումը վերաբերում է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելի տներին և ինքնակամ զբաղեցված հողամասերին:
և հասարակայնության հետ կապերի վարչություն