Թոնիր Հարսանեկան գյուղը երիտասարդ մի զույգի նախաձեռնություն է, որի նպատակն է վերադարձնել հասարակությանը հայոց հարսանեկան ծեսի չքնաղ, խորունկ, սակայն մոռացված ավանդույթները։ Ընտրվել է Հայաստանի հարավում մի գողտրիկ լեռնային գյուղ, որն ընդարձակվելու է՝ դառնալով հարսանեկան համապարփակ ծառայությունների հարթակ։

«Թոնիր հարսանիք»-ը կազմակերպում է 3-4 օր տևողությամբ Հայկական ավանդական ոճով հարսանիքներ՝ հյուրընկալելով մինչև 300 հյուրեր գյուղում և շրջակայքում։ Ավանդական պարերն ու երգերը, ուտեստներն ու զգեստները, հարսանեկան ծեսերը և զվարճությունները հիացնելու են հյուրերին՝ պարգևելով անջնջելի տպավորություններ։

Տեղն իր հերթին լինելու է ստեղծարար մարդկանց հանգույց, ովքեր պիտի նախագծեն հարսանեկան գյուղի տների ներքին և արտաքին հարդարանքը, առաջարկեն մշակութային միջոցառումներ և դարձնեն այս վայրը երկրի ամենապահանջված մշակութային կենտրոններից մեկը։

https://www.facebook.com/tonirwedding/