Alarabia.net կայքի փոխանցմամբ` Սիրիայի կառավարությունը բաց է ընդդիմության հետ բանակցություններրին առանց որևէ նախապայմանի: Այս մասին հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը:
«Դուռը բաց է ցանկացած սիրիացու համար, որը ցանկանում է խոսել մեզ հետ: Բայց եթե ինչ-որ մեկն ինձ ասի «կա՛մ քննարկում ենք այս հարցը, կա՛մ քեզ սպանում եմ», ապա դա արդեն երկխոսություն չի: Չպետք է լինեն ոչ մի նախնական պայմաններ»,- հայտնել է նախարարը սիրիական հեռուսատընկերության եթերում:
Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը ժխտել է բանակցությունների սկսման պայմանները, որոնք առաջ էր քաշել Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդը: Հունվարի վերջին նա հայտնել էր, որ պատրաստ է կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների: Նրա խոսքերով` բանակցություններ սկսելու նախապայման էր Սիրիայի բանտերից 160 հազար ձերբակալվածների ազատումը: Ավելի ուշ նա հայտնեց, որ Սիրիայի կառավարությունը կկորցնի բանակցելու հնարավորությունը, եթե մինչև փետրվարի 10-ը բանտերից չազատի բոլոր կանանց:
Նշենք, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև պայքարը սկսել է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` երկրում մահացել է արդեն 60 հազար մարդ: