«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը: Նա չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ: Խնդիրն այն է, թե ազատ շուկաներ կա՞ն, թե՞ չկան, շուկայական հարաբերություններ կա՞ն, թե՞ չկան: Չկան»,- «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականության մասին:
Ըստ նրա` «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի անձի փոփոխության խնդիր չի դնում, բայց պետք է արձանագրել, որ խոստացված փոփոխությունները չիրականացվեցին. «Ամենամեծ խնդիրը ժողովրդի վստահությունն է, որ չունի: Հենց սկզբից որոշակի ռեյտինգ կար, կարճ ժամանակվա ընթացքում այդ ռեյտինգը կորուստ ունեցավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում