Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Կրիս Կոուլմանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: 47-ամյա մասնագետը նման որոշում է ընդունել սեփական նախաձեռնությամբ,- հաղորդում է Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան:
Կոուլմանը հավաքականը գլխավորել էր 2012 թվականին, որի հետ դուրս էր եկել Եվրոպայի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակիչ: Ուելսի հավաքականը չի կարողացել որակավորվել ԱԱ-2018-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուլմանը համաձայնել է գլխավորել «Սանդերլենդը»: