«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին փոփոխված արտաքինով է ներկայացել:
Իտալացի մասնագետը հայտնել է, որ կնոջ խորհրդով որոշել է չսափրվել.
«Կինս ասաց, որ մեկ անգամ պետք է փորձեմ չսափրվել: Առաջին անգամ եմ նման բան անում: Տեսնենք` առաջիկա խաղում սա ինձ հաջողություն կբերի՞, թե՞` ոչ: Փորձում եմ փոխել արտաքին տեսքս միայն այն պատճառով, որ կինս է այդպես որոշել»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Metro-ն:
«Արդյոք կթողնե՞մ մորուքս մինչև «Չելսիի» առաջին պարտությունը: Այո, հուսով եմ` մրցաշրջանի ավարտին երկար մորուք կունենամ»,- կատակել է իտալացին:
Հիշեցնենք` «Չելսին» հաղթել է ԱՊԼ-ի վերջին երեք խաղերում: Լոնդոնյան ակումբը 11 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Իսկ «Վեսթ Բրոմվիչի» հետ կհանդիպի այսօր` նոյեմբերի 18-ին, մրցակցի հարկի տակ: