Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Լեգանեսի» հետ հանդիպման մասին, ինչպես նաև կիսվել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի մասին իր կարծիքով:
«Գրիզմանը մեծագույն ֆուտբոլիստ է, բայց ես գոհ եմ իմ թիմի ներկայիս կազմից: Ինչ վերաբերում է ապագային, ապա կտեսնենք, թե ինչ իրավիճակ կստեղծվի: 5 օր առանց ֆուտբոլային խաղերի. պարզ է, որ պետք է տրանսֆերային շշուկներ լինեին:
«Լեգանեսը» շատ գոլեր բաց չի թողնում: 5 խաղում նրանք բաց են թողել ընդամենը մեկ գնդակ: Մենք կորցնելու բան ունենք, բացի այդ, առաջիկայում սկսվում է ծննդյան օրերի հետ կապված դժվար շրջանը»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Լեգանեսի» միջև հանդիպումը կկայանա վաղը` նոյեմբերի 18-ին: