Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. 
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և վրաց ժողովրդին` ահաբեկչության հետևանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ: 
Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուրժողականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»
: