Գիտնականները պարզել են վերջին մոտ 30 տարում երիտասարդ բրիտանացիների սեռական կյանքի մանրամասները, հայտնում է Journal of Adolescent Health ամսագիրը:
Բրիտանացի հետազոտողները վերլուծել են 3 խոշոր հետազոտությունների տվյալները, որոնք անցկացվել են 1990 թվականից, դրանց մասնակցել է ավելի քան 45 հազար բրիտանացի: Վագինալ եւ օրալ սեքսը շարունակում է մնալ ամենատարածվածը: 16-24 տարեկան մարդկանց թիվը, որոնք վերջին տարվա ընթացքում զբաղվել են, օրալ, անալ եւ վագինալ սեքսով 1990-1991 թվականների 1-ից մինչեւ 10 տղամարդուց եւ կնոջից 2010-2012 թվականներին աճել է մինչեւ յուրաքանչյուր չորրորդ տղամարդ եւ յուրաքանչյուր հինգերորդ կին: Օրալ եւ անալ սեքսով զբաղվողների առավել մեծ թվով դեպքեր են նկատվել 16-18 տարեկան երիտասարդների շրջանում:
Ըստ որում՝ առաջին սեռական ակտը կատարածների միջին տարիքը չի փոխվել եւ ինչպես նախկինում՝ կազմում է մոտ 16 տարեկան: Ավելի լայն իմաստով սեռական ապրումների, օրինակ՝ համբույրների դեպքում միջին տարիքն է 14 տարեկանը: