Հայտնի է դարձել, թե որքան ժամանակահատված բաց կթողնի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը: Երիտասարդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Լեսթերի» հետ կայացած խաղում և փոխարինվել 31-րդ րոպեին:
23-ամյա խաղացողի վերականգնամն համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ: Այս մասին հայտնել է Պեպ Գվարդիոլան՝ ՉԼ-ի խմբային փուլում «Ֆեյենորդի» դեմ կայանալիք խաղից առաջ.
«Հույս ունեմ, որ նա խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին: Նրա կարիքը մենք շատ կզգանք»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը: