Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Ա. Թարվերդյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Կքննարկվեն կրթական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

 

Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև Արցախի գիտամանկավարժական շրջանակների հետ: Պատվիրակությունը Արցախի դպրոցներին կնվիրաբերի ուսումնական ֆիլմերի  և էլեկտրոնային ձեռնարկների շուրջ 2000 սկավառակ և 50 միավոր համակարգչային տեխնիկա: