«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղին։
Բրիտանական մամուլի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնի հերթական մարզմանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է ոչ լավագույն տրամադրությամբ։
«Բազել» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա նոյեմբերի 22-ին Շվեյցարիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղին։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել էր, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am