Խորվաթիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի` «Յուվենտուսի» հետ խաղից առաջ կիսվել է մրցակցի խաղից իր կարծիքով.
«Մենք կխաղանք հիանալի մարզադաշտում այն մրցաշարի շրջանակում, որը մեզ շատ է դուր գալիս: Մեզ մոտ ամեն ինչ, կարծես, լավ է ստացվում:
Թիմը վստահ է իր ուժերին: Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում հնարավորինս առաջ գնալն է: Նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսն» արժանիորեն հասավ մինչև եզրափակիչ: Այս մրցաշրջանում թիմն առաջնությունում մի քանի միավոր է կորցրել, բայց դա չի նշանակում, որ այն ավելի թույլ է դարձել:
Կփորձենք ցուցադրել մեր առավելագույնը: Չենք ցանկանում կանգ առնել»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խորվաթ ֆուտբոլիստը խոսել է նաև Իտալիայի հավաքականում կարիերան ավարտված դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին.
«Ես գրեթե պատրաստ եմ ԱԱ-2018-ի եզրափակիչ հատվածում իմ տեղը տալ Բուֆոնին: Նա ֆուտբոլի համար շատ բան է արել, նրա արժանիքները հնարավոր չէ թերագնահատել: Բուֆոնին հարգում են բոլորը:
Անտանելի էր տեսնել նրան լաց լինելիս, խոսքեր չունեի: Հավատս չի գալիս, որ այդպիսի մակարդակի ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի առաջնությանը»,- ասել է Ռակիտիչը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» այսօր` նոյեմբերի 22-ին, կհյուրընկալվի «Յուվենտուսի» կողմից: