Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լոս Անջելեսում ամուսնանում է Մերի Մակարյանը: 32-ամյա դերասանուհու ընտրյալն ամերիկաբնակ իրավաբան Վարդանն է:
Եվ, ահա, համացանցում են հայտնվել Մերիի հարսանիքի առաջին կադրերը:
Հարկ է նշել, որ դերասանուհու հարսանեկան սանրվածքի հեղինակն ԱՄՆ-ում հայտնի ոճաբան Գարի Մադաթյանն է, իսկ դիմահարդարումը Մերին վստահել է Արմենուհի Սուքիասյանին:
Հավելենք, որ Լոս Անջելեսում օրը դեռ նոր է սկսվում, ուստի Մերի Մակարյանի պսակադրության եւ հարսանեկան խնջույքի կադրերը կհրապարակենք ավելի ուշ:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE