«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Իսկ հարցին՝ արդյոք վարչապետի դեմ ուղղված քննադատությունները չե՞ն վկայում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցում է Սերժ Սարգսյանին եւ հնարավոր է նաեւ 2018-ին կոալիցիա կազմի, Մուշեղ Սաղաթելյանն արձագանքեց. «Ծառուկյանը չի կարող այդ հարցի հետ կապված այո կամ ոչ ասել։ Ծառուկյանը հինգ կամ երկու տարի առաջ կոալիցիա կազմելու ավելի մեծ հնարավորություն ուներ։ Բայց իմ կարծիքով՝ հիմա չի մտնի կոալիցիայի մեջ։ Դա ընդամենը քաղաքական խաղ է՝ ժամանակ են շահում, որպեսզի վնաս չտան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում