Լոռու մարզում, նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել:
Զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, գործընկերները նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ, վերջինս սակայն ճանապարհին մահացել է:
Մեր տեղեկություններով, հանկարծամահ եղած զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: Նա նախկին ոստիկան է, աշխատել է ոստիկանության Վանաձորի ՊՊԾ բաժնում, հետո վերջերս տեղափոխվել զորամաս:
Հանկարծամահ եղած զինվորական խնամքին ուներ մանկահասակ երեխաներ: