Խոյ․ Աշխատավայրում կարող եք ոչ վատ արդյունքների հաստել: Դրական տրամադրվածություն շատ բան կպայմանավորի արդյունքի հարցում: Գործանական կապեր հաստատելու համար նպաստավոր ժամանակներ են: Սիրելի անձնավորության հետ հարաբերություններում ավելի ջերմություն եւ հոգացողություն մտցրեք, այլապես հնարավոր են վիճաբանությունները:
Ցուլ․ Այսօր որեւէ անակնկալ տհաճ իրադարձություն չպետք է լինի:Հորիզոնում ճակատագրի կտրուկ փոփոխություններ են սպասում: Հարմար ժամանակ է նոր ծանոթությունների համար: Ճակատագրական հանդիպումների հավանականությունը մեծ է: Օրը հագեցած կլինի ռոմանտիկ տպավորություններով:
Երկվորյակ․ Օրը կանցնի գրեթե աննկատ: Եթե ինչ որ կիսատ գործեր ունեք, հանգիստ ժամանակ տրամադրեք դրանք ավարտին հասցնելու համար: Չէր խանգարի նաեւ հանգստի համար ժամանակ գտնելը: Հարաբերություններ պարզելուց խուսափեք, այլապես վեճերը կլինեն անխուսափելի:
Խեցգետին․ Մարդկանց քննարկելուց, առավել եւս` քննադատելուց հեռու մնացեք: Ասված ծանր խոսքերը կվերադառնան ձեզ անպատճառ` որոշ ժամանակ անց: Այս շրջանում հնարավոր է հանկարծակի պատմությունների մեջ հայտնվեք, սակայն վախենալու կարիք չկա: Ինչպես երբեք, ձեզ պաշտպանված կզգաք: Օրը հարմար է բարեգործությամբ զբաղվելու համար:
Առյուծ․ Օրը հարմար չէ եռանդուն գործունեություն ծավալելու համար: Որոշումներ մի կայացրեք, հարցերին պատասխանեք թեական: Բոլոր խոստումներին, որ կլսեք այսօր, վերաբերվեք կասկածամտորեն: Դրանք փոքր մասը միայն կհամապատասխանեն իրականությանը:
Կույս․ Մասնագիտական գործունեության ոլորտում հաջողությունների հասնելու համար օրը բարենպաստ է: Կարող եք նոր ուժերով ձեռնամուխ լինել ցանկացած գործի իրականացմանը: Եթե ինչ որ պայմանավորվածություններ չեն տեղի ունենում, ապա մի մտահոգվեք: Նորերն իրենց երկար սպասեցնել չեն տա: Սիրելիի հետ ավելի երկար ժամանակ անցկացրեք:
Կշեռք․ Այսօր դուք հիմնականում անձնական գործերով զբաղված կլինեք: Մի շտապեք շրջապատի հետ ինֆորմացիայով կիսվել, հատկապես եթե ձեր լուրերը անձնական բնույթի են եւ ավելի ուրախ առիթներով: Ավելորդ նախանձը որ կհարուցեք ձեր անձի հանդեպ, լրիվ անտեղի կլինի: Խորամանկել պետք չէ, կբացվի արագորեն եւ տգեղ իրադրության մեջ կհայտնվեք: Խուսափեք գնումներից:
Կարիճ․ Եթե ձեզ պահեք դիվանագետի նման, օրը կլինի բարեհաջող: Որոշումներ կայացնելիս հեռու մնացեք մակերեսայնությունից: Կաճեն գործերի ռիսկայնությունը:
Աղեղնավոր․ Օրը աչքի կըկնի բարձր իմպուլսիվությամբ, որը կարող է բերել անշրջահայացության: Որոշակիություն պահանջող գործերը պարզապես հետաձգեք, քանի որ այսօր մեծ է սխալներ թույլ տալու հավանականությունը: Կրակից եւ սուր գործիքներից հեռու մնացեք:
Այծեղջյուր․ Տեղեկություններ հավաքելու, ուսումնասիրություններ կատարելու համար օրը բարենպաստ է: Բանակցություններ, գործանական քննարկումներ կարող եք այսօր կազմակերպել: Շրջապատի հանդեպ եղեք բարեհաճ, դա կբարձրացնի ձեր հեղինակությունը: Ճիշտ սնվելուն հատուկ ուշադրություն դարձրեք:
Ջրհոս․ Աշխատավայրում հնարավոր են չնախատեսված բարդություններ: Երբ ձեզ թվում է, թե հատկապես մոտ է հաջողությունը, հանկարծակի խոչընդոտները սարի նման կհառնեն ձեր դիմաց: Ամեն դեպքում հույսը կորցնել պետք չէ: Անհաջողությունները երկար չեն տեւի:
Ձկներ․ Ավելորդ անհանգստություն պատճառով մարդկանցից կամ մտքերից պարզապես խուսափեք: Նույնը նաեւ մարդկանց մասին են այսօր խորհուրդ տալիս աստղերը: Զբաղվեք այն գործերով, որոնք ձեր համար հատկապես հոգեհարազատ են: Փորձեք ավարտեին հասցնել սկսած գործերը: