Simple մաշկի պահպանման կազմակերպության կողմից անցկացրած ուսումնասիրությունը պարզել է, որ կանայք չեն կարող պահել գաղտնիք 30 րոպեից ավելին: Այս մասին հաղորդում է MIrfactov-ը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք պայքարում են, որպեսզի չբամբասեն և չբացահայտեն գաղտնիքները, սակայն չեն կարողանում այն պահպանել 30 րոպեից ավել: Իհարկե այդ ամենը կախված է նաև, թե ում են բամբասում ամուսնու, մոր, թե ամենամոտ ընկերուհու:

Simple կազմակերպության հետազոտությանը  մասնակցել է 3000 կին: Մասնակիցներից յուրքանչյուր տասերորդը խոստովանել է, որ չեն կարողանում պահպանել գաղատնիք չնայած այն հանգամանքին, թե ինչքան անհատական բնույթ է այն կրում: Միաժամանակ հետազոտությանը մասնակցած կանանց 85%-ը նշել է, որ հաճույք է ստանում ուրիշ կանանցից գաղտնիք լսելիս:

Սակայն շատ կանայք այսպիսով վստահությանը կորցնելու վտանգի են ենթարկվում, քանի որ հետազոտությանը ենթարկված կանանց կեսից ավելին անհաղթահարելի ցանկություն են ունեցել գաղտնիքը կիսել ինչ-որ մեկի հետ, իսկ 13%-ը մտադրված տարածել է գաղտնիքները:

Գիտնականները վտսահեցնում են, որ գաղտնիքը բացահայտել 32 րոպեի ընթացքում դա շատ արագ է: Իսկ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, ապա ինչ-որ մեկի անհատական գաղտնիքը կարող է արագորեն տարածվել: