ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության խաղում հյուրընկալվելիս հաղթել է «Մոնակոյին» (2:1) և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը:

Փարիզեցիներն, այս կերպ, առաջնության 14 մեկնարկային տուրերում արդեն 45 գոլ են խփել` գերազանցելով սեփական ռեկորդն ու կրկնելով ազգայինը, որը սահմանել է «Սենթ-Էտյենը» 1969/70 մրցաշրջանում, գրում է «Goal.com»-ը:

Բացի դա, ՊՍԺ-ն կրկնել է նաև Լիգա 1-ի ռեկորդը միավորների քանակով (38)` անցկացրած 14 խաղերից հետո: