Թբիլիսիում անցկացված «Նոնա Գափրինդաշվիլու գավաթ» շախմատի բաց մրցաշարում կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանը 9 հնարավորից վաստակել է 5 միավոր՝ ցույց տալով լավագույն արդյունքը կանանց շրջանում:
Գեւորգյանը լրացրել է նաեւ կանանց գրոսմայստերի նորմա՝ 42 կետով ավելացնելով իր անհատական վարկանիշը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Պառավյանը, որը վաստակել է 8 միավոր: Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Թորոսյանը 6.5 միավորով բաժանել է 3-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել է 6-րդ տեղում:
Վահե Դանիելյանը եւ Հովհաննես Հակոբյանը բարելավեցին իրենց անհատական վարկանիշերը համապատասխանաբար 34 եւ 26 կետով: