Երեւանում հետիոտնի անցումները շարունակում են գլխացավանք մնալ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի համար:
Սակայն ավանդական դարձած խնդիրներին՝ անցումների լուսավորության բացակայությանը, ջնջված «զեբրայի» գծերին, անմիջապես «զեբրայի» վրա կայանված ավոտմեքենաներին եւ երթեւեկելի հատվածներում անցնող հետիոտնին, ավելացել են ակնհայտորեն արհեստական ծագման նոր խնդիրներ:
Երեւանի որոշ շրջաններում անսպասելի սկսել են անհասկանալի նշանակության «զեբրաներ» հայտնվել:
Հետիոտնի անցումները սկսվում են մայթից եւ ավարտվում են ցանկապատի մոտ կամ ալպինիստական հանդերձանքով չզինված հետիոտնի համար այլ անհաղթահարելի օբյեկտով:
Սակայն սա ամբողջը չէ: Այդ անհասականալի անցումների առաջ, ինչպես պահանջում են կանոնները, բաժանարար գծեր են հայտնվել, որոնց նշանակությունը բավական հյասկանալի է՝ այնտեղ, որտեղ երեկ կետագիծ էր, այսօր ամբողջական գիծ է եւ նոր անցումներից անտեղյակ վարորդները հայտնվում են «թակարդի» մեջ:
Իհարկե, ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումը վարորդների պարտականությունն է, իսկ այդ ամենի վերահսկողությունը՝ համապատասխան մարմինների աշխատանքը:
Սակայն ճանապարհային երթեւեկության կանոնների կատարման պահանջները չպետք է զուտ ձեւական բնույթ կրեն, առավել եւս առիթ դառնան եկամուտների ստացման ահամր: