Առողջ սննդի օգտագործումն առողջության պահպանման գործիքներից մեկն է։ Հիշողությունը զարգացնելու ճանապարհը սկսվում է օրգանական մթերքի օգտագործումից, որը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ սննդակար նյութերով։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է կոկտեյլների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն լավացնել ոչ միայն հիշողությունը, այլև նյութափոխանակությունը, մաքրել անոթները, կարգավորել զարկերակային ճնշումը։
#1. բաղադրիչներ
1 բաժակ հաղարջ
1 բանան
1 թեյի գդալ կտավատի յուղ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Խմեք ամեն օր։ Եթե համը ձեզ դուր չի գալիս, կարող եք մի փոքր մեղր ավելացնել։
#2. բաղադրիչներ
1 բաժակ կտրատած դեղձ
1 բաժակ կտրատած պապայա
կես տանձ
1 թեյի գդալ իմբիր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
#3. բաղադրիչներ
1 ճաշի գդալ մեղր
կես թեյի գդալ վանիլին
2 բանան
2 բաժակ թարմ քամած նարնջի հյութ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
Նյութի աղբյուրը` 168.am