Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն երջանիկ է, որ աշխատում է Զինեդին Զիդանի գլխավորությամբ:
«Զիդանն ինձ թիմի կարևոր ֆուտբոլիստ զգալու հնարավորություն տվեց: Նա միակ մարզիչն է, ով իմ դիրքում խաղալու շանս տվեց: Շատ գոհ եմ, որ փորձում եմ հատուցել նրան վստահության համար»,- Իսկոյի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում Իսկոն խփել է 4 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: