«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» խմբագրությունը շարունակում է ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։

Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։

Դրամը մանկապարտեզում պահանջում են առձեռն եւ ոչ հաշվեհամարին փոխանցելով։ Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում