«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մանկունիացիների ակումբում ևս մեկ մրցաշրջան մնալու ցանկություն է հայտնել և նշել է, որ մտադիր է համապատասխան բանակցություններ վարել ղեկավարության հետ:
Իր խաղով շվեդ ֆուտբոլիստը, որը վնասվածք ստանալուց 7 ամիս հետո վերադարձել է խաղադաշտ, կցանկանար փոխհատուցել վերականգնման վրա ծախսած ժամանակը, գրում է «The Sun»-ը, իսկ 2019 թվականին դիտարկել ԱՄՆ տեղափոխության հավանականությունը:
Սպասվում է, որ Զլատան Իբրահիմովիչի և Ժոզե Մոուրինյուի միջև բանակցությունները կկայանան մինչև Նոր տարի, կողմերը խոստանում են բաց և թափանցիկ երկխոսություն ունենալ:
36-ամյա շվեդ հարձակվողի գործող պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: