Երկու օր առաջ իր Instagram-ում ՔԻմ Քարդաշյանը հրապարակել էր երկու լուսանկար, որոնք մեկնաբանությունների կարիք չունեն, քանի որ 37-ամյա հայուհին իր կոսմետիկ արտադրանքը գովազդելու համար մերկ է լուսանկարվել։

Հեռուստաաստղի բաժանորդները սկսել են քննարկել Քիմի հերթական մերկ լուսանկարները, իսկ Քիմն էլ վերջնականապես ցնցել է բոլորին՝ հրապարակելով նոր տեսագրություն՝ իր արտադրանքի գովազդի նկարահանումներից, որտեղ նա բնականաբար դարձյալ մերկ է։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայուհու Twitter-ում հայտնվել էր գրառում Սինտոյա Բրաունի պատմության մասին, որն արդեն 13 տարի ցմահ ազատազրկված է սպանության համար։ Հեռուստաաստղը կարողացել է այնպես անել, որ գործը նորից ուշադրություն գրավի, նաեւ իր փաստաբաններին կարգադրել է զբաղվել Սինտոյա Բրաունի գործով ու գտնել նրան օգնելու միջոց։

Բայց պարզվում է, որ Սինտոյան միակ բանտարկյալը չէ, որին Քիմը փորձում է օգնել։ Եվ այսպես, TMZ-ը հրապարակել է 62-ամյա Մերի Ջոնսոնի կողմից Քիմին հասցեագրված շնորհակալական նամակ։ Մերի Ջոնսոնը ցմահ ազատազրկված է կոկաինի առեւտրի համար։ Էլիսը արդեն 21 տարի է՝ բանտում է։ Ու Քիմը փորձում է նրան օգնել ազատվել։


Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE