Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը խոստովանել է, որ «Նապոլիի» դարպասը խփած հաղթական գոլը նվիրել է նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ:
«Խփած գոլից հետո փնտրում էի Դե Լաուրենտիսին տրիբունաներում, սակայն չգտա նրան: Հնարավոր է, որ նա թաքնվել էր»,- Իգուաինի խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ն:
Իգուանը «Նապոլիից» է տեղափոխվել «Յուվենտուս» 2016 թվականին: Ավելի վաղ արգենտինացին ասել էր, որ որոշել է նեապոլցիների կազմը լքել հենց Դե Լաուրենտիսի պատճառով: