Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ առաջիկա խաղի մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում:
«Առաջնության վերջին խաղում այնքան էլ լավ տեսք չունեինք: «Բավարիան» վատ էր պաշտպանվում՝ «Հանովերին» տալով տարածություն և մեզ սպառնալու հնարավորություն:
Երկրորդ կեսում ավելի կազմակերպված էինք, սակայն, եթե այդպես գործենք ՊՍԺ-ի հետ, մեզ կոչնչացնեն»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Բավարիա»-ՊՍԺ խաղը կկայանա դեկտեմբերի 5-ին: