Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Ալֆրեդ Ռոզենբերգի` Ադոլֆ Հիտլերի դաշնակիցներից մեկի օրագիրը, որտեղ 1936-1944 թվականների վերաբերյալ գրառումներ և ավելի վաղ չբացահայտված փաստեր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Օրագիրը մեծ նշանակություն ունի նացիստական դարաշրջանի, այդ թվում նաև Հոլոքոստի պատմությունը ուսումնասիրելու համար»,- այս մասին նշված է Վաշինգթոնում Հոլոքոստի թանգարանի փորձագետների հայտարարության մեջ:
Ռոզեմբերգի օրագիրում նկարագրվում են հանդիպումը Հիտլերի, Հենրիխ Հիմլերի և Հերման Գերինգի հետ, ինչպես նաև մանրամասներ խորհրդային տարածքի օկուպացիան և Երորդ Ռեյխի ղեկավարների տարաձայնությունները:
Ռոզենբերգը 1933 թվականին զաբաղեցրել է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության արաքին հարաբերությունների վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ 1941 թվականին նշանակվել արևելյան օկուպացված տարածքների ռեյխմինիստեր:Պատերազմից հետո ձերբակալվել է անգլիացիների կողմից: Նյուրենբերգում միջազգային ռազմական դատարանը նրան ճանաչել է որպես ռազմական գլխավոր հանցագործներից մեկը և դատապարտել կախաղան բարձրացնելու, որն էլ տեղի ունեցավ 1946 թվականի հոկտեմբերի 16-ին:
Նրա օրագիրը դատարանում օգտագործվել է որպես փաստ, իսկ դատական լսումներից հետո կորել: Որոշ տվյալների համաձայն Նյուրենբերգի դատարանում ամերիկյան կողմի մեղադրյալ Ռոբերթ Քեմփները հնարավոր է իր հետ տարել է ԱՄՆ, սակայն վերջինիս մահից հետո նրա ժառանգները որոշել են այն հանձնել Հոլոքոստի թանգարանին, սակայն վերջինիս փաստաթղթերի մեջ չեն հայտնաբերել վերոնշյալ օրագիրը:
Սպասվում է, որ այս շաբաթ Ամերիկայի մաքսային և էմիգրացիոն ոստիկանությունը,արդարադատության նախարարությունը և Հոլոքոստի թանգարանը համատեղ մամլո կոնֆերանսի ժամանակ կհայտարարեն, թե ինչպես են հատկապես կարողացել գտնել օրագիրը: Համաձայն փորաձեգտների օրագրում գտնվող տեղեկությունները հակասում են մինչև այսօր հայտնի փաստաթղթերին: