Յուրաքանչյուր ամսին համապատասխանում է որոշակի լուսին, որը կարող է որոշել այդ ժամանակահատվածում ծնված մարդու բնավորությունը: Mediamag-ը առաջարկում է իմանալ, թե որ Լուսնի ներքո եք ծնվել դուք և ինչ կարող է դա պատմել Ձեր մասին:
Հունվար․ Ծեր Լուսին
Դուք կարողանում եք մտնել մարդու դրության մեջ և անհրաժեշտության դեպքում օգնել նրան: Հենց այդ պատճառով բոլորն էլ Ձեզ համարում են հաճելի մարդ: Մարդիկ ձգվում են դեպի Ձեզ և խորհուրդ են հարցնում Ձեզանից կարևոր որոշումներ կայացնելուց առաջ:
Փետրվար․ Փոթորկավոր Լուսին
Այլ մարդկանց հետաքրքրություններն ավելի բարձր եք դասում Ձերինից: Դուք փորձում եք արդար լինել բոլորի հետ և բարությամբ վերաբերվել բոլորի հետ: Դուք շատ շուտ եք մոռանում վիրավորանքները և ոխ չեք պահում Ձեր մեջ:
Մարտ․ Շաքարե Լուսին
Դուք շատ բարի հոգի ունեք: Դուք սիրում եք հոգալ մտերիմների մասին, փորձում եք լինել բարեհամբույր առօրյա կյանքում: Բայց մի մոռացեք, որ շատ մարդիկ կցանկանան օգտագործել Ձեր բարությունը:
Ապրիլ․ Աճող Լուսին
Դուք՝ ազատ նկարիչ եք, ով գնահատում է անկախությունը: Դուք էմոցիոնալ մարդ եք, սակայն ոչ այդքան զգայուն: Ձեր միտքն ու սիրտը հրաշալի կերպով հավասարակշռված են:
Մայիս․ Ծաղկային Լուսին
Դուք բաց մարդ եք, ով ընդունում և լսում է ուրիշներին: Դուք լսում եք և Ձեր սրտին, և մտքին: Դուք ծայրահեղ հավասարակշռված մարդ եք:
Հունիս․ Մեղրային Լուսին
Դուք անհրաժեշտության դեպքում միշտ փորձում եք անել ամեն հնարավորը և փորձում գնալ հեշտ ճանապարհով: Դուք Ձեզ և իրերին նայում եք իրատեսական հայացքով:
Շարունակությունն՝ այստեղ